Այսօր Երեւանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստի օրակարգին անցնելու առաջ հայտարարություն կատարեց իր՝ ավագանիում մնալու մասին եւ նշեց՝ շարունակելու է իր աշխատանքը:
«Քանի որ քննարկումները անցել էին հրապարակային, ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն այն բոլոր հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ: Եվ ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատը պայմանավորված է ձեզնով, պարոն քաղաքապետ: Հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաեւ ձեր ջանքերով կվերականգնվի եւ այդ հունը եւ կարող է ունենալ սուր քննադատական կոմպոնենտ, որը չպետք է այլ դրսեւորումներ ստանա, եւ ես կրկնում եմ շատ կարեւոր է այստեղ նաեւ ձեր դերակատարումը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ