Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեղեկություններ կան, որ Հենրիխ Մխիթարյանն ասել է, թե ինքը պատրաստվում է երկար ժամանակով հանդես չգալ հավաքականի կազմում». Սուրեն Բաղդասարյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2019 11:43

Հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը մեկ բառով նկարագրեց կայացած ընտրությունները՝ խայտառակություն։ «Խայտառակություն էր այն առումով, որ այսքան տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն կար, որ ֆուտբոլային ընտանիքն ընտրի իր ղեկավարներին, բայց, փաստորեն, ավելի վատ տարբերակով անցան այդ ընտրությունները, քան այն ժամանակ, երբ իշխանությունները միջամտում էին եւ իրենց թեկնածուին էին առաջադրում, եւ ստիպված՝ բոլորն ընտրում էին այդ թեկնածուին։ Արմեն Մելիքբեկյանը, որը շահագրգիռ կողմ է, ինքն է նախապատրաստել ժողովը։ Բացի սա, ուղղակի զավեշտալի է, որ ամբողջ ժողովի ընտրակարգը մշակել է նրա տեղակալը՝ Արմեն Նիկողոսյանը։ Նրանք կասեցրել են իրենց ոչ ձեռնտու ակումբների անդամակցությունը։ Այն ակումբների, որոնց չեն կարողացել համոզել, որ քվեարկեն Մելիքբեկյանի օգտին։ Իմ տեղեկություններով՝ այդ 9 հասարակական կազմակերպություններից 7-ը պատրաստ են եղել քվեարկելու Թովմաս Գրիգորյանի օգտին։ Քանի որ իրավունքն իրենց ձեռքում է, իրենք երեկ հիմնավորեցին, որ այդ կազմակերպություններն անդամավճար չեն մուծել։ Բայց արդյոք մյուս կազմակերպությունները մուծե՞լ են, թե՝ ոչ կամ ե՞րբ են մուծել։ Նախ կասեցնելու հարցը պետք է համաժողովում քննարկվի, իսկ այդ կառույցների ներկայացուցիչները պետք է ներկա լինեին ժողովին, բայց Արթուր Ազարյանի թեթեւ ձեռքով այնպես էր ընտրակարգը մշակվել, որ այդ կազմակերպությունները չլինեին դահլիճում»,- ասաց Բաղդասարյանը:

«Արդեն տեղեկություններ կան, որ Հենրիխ Մխիթարյանն ասել է, թե ինքը պատրաստվում է երկար ժամանակով հանդես չգալ հավաքականի կազմում։ Այսինքն՝ ինքնըստինքյան, հասկացվում է, որ հանդես չգա այնքան ժամանակ, քանի դեռ Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ է»։ «Ֆուտբոլ+»-ի հիմնադիրը նշում է նաեւ, որ ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը խորամանկությունների է դիմել. «Երբ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, Մելիքբեկյանը չէր ասում, որ ինքն իր թեկնածությունը պատրաստվում է դնել, ընդհակառակը՝ ասում էր, որ թեկնածությունը չի դնելու։ Սա, իհարկե, խորամանկ քայլ էր»։

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031