Լրահոս
Օրվա լրահոսը

Անհանդուրժողականություն է առկա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, մանավանդ եթե հրապարակվում են իշխանությանը ոչ կողմ նյութեր. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 25,2019 11:30

Վերջին շրջանում շատացել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաեւ նրանց իրավապահ մարմիններ հրավիրելու, բացատրություն պահանջելու դեպքերը։ Եվ շատ հաճախ դրանց հետեւանքը նախկին դեպքերի չբացահայտվելն է լինում։ Ստացվում է՝ բացի անպատժելիության մթնոլորտից, անհանդուրժողականություն է առկա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, մանավանդ եթե հրապարակվում են իշխանությանը ոչ կողմ նյութեր։ Երեկ համացանցային թիրախում դարձյալ «Ժողովուրդ» օրաթերթն էր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին գրված նյութի պատճառով։ Իսկական գրոհ էր սկսվել քաղաքապետարանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։

Դե, դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելը եւս այս շարքի շարունակությունն է, եւ ինչպես հայտարարել ենք նախկինում, մենք հետեւողական ենք լինելու այդ դեպքի ամբողջական բացահայտմանը, որպեսզի մեղավորները պատժվեն, եւ բոլորին ազդակ լինի, որ լրագրողն իր աշխատանքն է ընդամենը կատարում, եւ պետք չէ նրանց թիրախավորել, բաժանել սեւերի ու սպիտակների կամ փորձել հաշվեհարդար տեսնել։ Լրագրողների աշխատանքն անխափան ապահովելը պետք է լինի այս իշխանությունների թիվ մեկ հրամայականը, եւ որքան էլ հայտարարվի, թե մամուլն այժմ ազատ է ավելի, քան երբեւէ, պետք է բացառվեն նաեւ այսպիսի դեպքերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031