ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Փաշինյանը, առանց խղճի խայթի, հայտարարեց, որ արցախյան կարգավորման ուղղությամբ իր բոլոր քայլերը (կարդա՝ կիսաքայլերը) լավ արդյունքների են հանգեցրել, եւ մեր դիրքերը թավշյա հեղափոխությունից հետո ամրապնդվել են։ Լավ, եթե դա այդպես է, եթե Բրատիսլավայում մենք ադրբեջանցիների պորտը տեղն ենք դրել, ապա ինչո՞ւ էիք «զադնի-պերեդնի» անում Զոհրաբ Մնացականյանի ելույթը ու վերջը այն հեռացրեցիք, որ ոչ մի պողոս գլխի չընկնի, թե ինչ եք բերել Հայաստանի ու Արցախի գլխին։
Ինչո՞ւ եք լռում Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի մասին, որով Հայաստանին կոչ է արվում այլեւս բնակավայրեր չկառուցել «նախկին ադրբեջանաբնակ տարածքներում, այնտեղ տեղակայել խաղաղապահներ եւ մերձեցնել կողմերի դիրքորոշումը»։ Սա՞ է մեր ամրապնդված դիրքը բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ բանակցություններ, որպես այդպիսիք, կա՞ն։ Եթե այո, ապա ինչո՞ւ է վարչապետը մեր սպառազինության ու նորագույն զենքերի ֆոնին լուսանկարներ հրապարակում, խոսում զենքի աննախադեպ քանակություն ձեռք բերելու մասին։ Արդյոք ճի՞շտ է դա «կողմերի դիրքորոշումների մերձեցման» համատեքստում։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում