Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ թե ուշ հանրությունը հարցնելու է՝ ի՞նչ եք արել X ժամանակահատվածում. փորձագետներն ամփոփում են անցնող տարին. «Փաստ»

Դեկտեմբեր 25,2019 11:05

«Փաստի» զրուցակիցները փորձել են ամփոփել տարին՝ ներկայացնելով նշված ոլորտներին առնչվող իրենց արձանագրած պատկերը։

Զարգացման օրակարգ չկա. Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ

Զարգացման մեծ հնարավորություն էր տրված իշխանություններին, որը նրանք չօգտագործեցին։

Վերադարձ՝ դեպի սթափություն. Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

2019 թվականը ցույց տվեց, որ երբ չկա գիտելիք, կամք, թիմ հավաքելու, շրջապատող քաղաքական, հասարակական գործիչների հետ աշխատելու ունակություն, ապա այս ամենի հանրագումարում մեկուսանում ես, ինչի արդյունքում հասարակությունն ամեն օր սկսում է սթափվել։

Տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան. Վարդան Բոստանջյան, տնտեսագետ

Տնտեսության մեջ էական ոչինչ տեղի չի ունեցել։ Միայն կարելի է փաստել, որ նախկինում սկսված գործընթացները իներցիոն կերպով շարունակվում են նաև այսօր։ Մենք գործ ունենք իներցիոն մեխանիզմի հետ, որից անջատ չէ նաև ողջ տնտեսական համակարգը։ Մի քանի խնդիրների կտրվածքով որոշակի արդյունքներ գրանցվեցին, բայց դրանք հեղափոխության արդյունք չէին։

Ավելին, տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան։ Խոսքը, մասնավորապես, ներդրումների մասին է։ ՀՀ-ում զարգացող ներդրումային գործունեություն իրականացնող այս պահին չկա, իսկ զուտ ներդրումները ու զուտ կապիտալ հոսքերը պակասել են։

Գործադիր իշխանությունը նախորդող ժամանակահատվածում թերակատարել է և՛ կապիտալ, և՛ ընթացիկ ծախսերը, ինչը ցույց է տալիս, որ հնարավոր չի եղել աշխատանքը կատարել այնպես, որ գոնե միջին ծավալի ու որակի աշխատանք ապահովվի։

Ոլորտին անծանոթ, մասնագետ չհանդիսացող մարդկանց համար կարելի է հրովարտակներ ուղարկել տարատեսակ թվերի տեսքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Հասարակության բարեկեցությունը այդ ցուցանիշներից չբարձրացավ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ է և չի տալիս իրական զարգացման պատկերը։

Նոր ժամանակների սառը ցնցուղը. Երվանդ Վարոսյան, փաստաբան

Ակնհայտ դարձավ, որ դատական համակարգով իրականում զբաղվելու, այն իրականում բարեփոխելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ կարողություն։

Իրականում կա իրավիճակ, երբ ինչ-որ բան դուր չի գալիս իշխանությանը, նա զայրանում է, սկսում է խոսել տարբեր բարեփոխումներից, զտումներից, որոշակի քայլերի է դիմում, պիտակավորում է դատավորներին, վիրավորում նրանց։ Իսկ երբ դատական համակարգն ամեն ինչ կատարում է այնպես, ինչպես ուզում է իշխանությունը, քար լռություն է տիրում։

Եթե նախկինում նաև հասարակությունն էր ներգրավված այս համակարգը բարեփոխելու պահանջին, ապա այսօր հասարակությունն ինքն իրեն համոզել է, որ ամեն ինչ լավ է։

Բայց սա ժամանակավոր է, ուշ թե շուտ հանրությունն այդ պահանջը դնելու է նաև նոր իշխանությունների առաջ և հարցնելու է՝ ի՞նչ եք արել X ժամանակահատվածում։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031