Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սա նվեր է նաև մեր հայրենիքին․ մենք կարող ենք մեր զավակներին ուղարկել հայրենիքի զինվոր լինելու»․ Հայկ Չոբանյան

Դեկտեմբեր 25,2019 10:41

Դիլիջանում մեկնարկեց 2019թ. ձմեռային առաջին զորակոչը: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:

Ողջունելով զորակոչիկներին Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց. «Հերթական բանակային զորակոչն է մեր աշխարհում, և մեր տղաները մեկնում են իրենց ծառայությունը բերելու մեր հայրենիքի անվտանգության, պաշտպանության գործին: Դուք գնում եք այնպիսի աշխարհից, որն ուղղակիորեն առնչված է մեր երկրի անվտանգության հետ: Հարգելի ծնողներ մաղթում եմ, որ ձեր աչքերին երբեք ու երբեք տագնապի և տխրության արցունքներ չլինեն, այլ լինեն միայն ուրախության, պատվով վերադարձի ակնկալիքով սպասումներ»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր խոսքն ամփոփեց պահպանիչ աղոթքով:

Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելով, մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց. «Սիրելի տավուշցիներ, այսօրվա իրական տրամադրությունն ինչքան էլ հուզական լինի, այնուամենայնիվ տոնական է: Այսօր և նմանատիպ այլ օրերը պետք է տոն լինեն մեզ համար, որպեսզի այդ տոնականությամբ ճանապարհենք և նույնքան տոնականությամբ ընդունենք մեր զավակներին: Տղաներ ջան, ձեզ բարի ծառայություն, ամուր կամք: Համոզված եմ, որ երկու տարի հետո դուք վերադառնալու եք շատ ավելի ուժեղ և իմաստուն: Սա նվեր է նաև մեր հայրենիքին․ մենք կարող ենք մեր զավակներին ուղարկել հայրենիքի զինվոր լինելու»:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031