Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ». Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը լքում են Հանրային խորհրդի հանձնաժողովը

Դեկտեմբեր 25,2019 10:25

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:

Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը:

Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արևմտամետի հեղինակություն, այլև իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության և Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերից ելնելով: Դրանք «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) և «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի և Իոաննիսյանի ղեկավարությամբ:

Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, և ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարևոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական և քաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային շահերին:

Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին», – ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031