Այսօր «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն է նշանակվել Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը։ Հիշեցնենք, որ մինչ նրա նշանակումն ահազանգեր էինք ստանում առ այն, որ վերջինս հավաքել է բավական ցածր միավոր՝ մյուսների հետ համեմատ (ամենաբարձր միավորը հավաքել էր Արա Պետրոսյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենը՝ 99%, Արմեն Իգիթյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի պետը 88%, Հրաչ Գալոյանը, որը Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետն է ու մեկ ամիս առաջ նշանակվել է Գյումրու երկաթգծի կայարանի անվտանգության պետ, հավաքել էր 85% , Մյասնիկ Մարտիրոսյանը, որը հայտնի օդաչու է՝ 84 %), սակայն Շրջակա միջավայրի նախարարը մտադիր է նշանակել հենց նրան, և որ հովանավորը ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Կարեն Սարուխանյանն իր հերթին մեզ պարզաբանում էր ներկայացրել՝ կտրականապես հերքելով իր՝ որևէ մեկին հովանավոր լինելը։
Ավելին, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն, անդրադառնալով, Մուշեղ Մուրադյանի՝ «Արփի լիճ ազգային պարկ»-ի տարածքում մոտ 300 հեկտարի չափով վարձակալած հողամասեր ունենալուն, պարզաբանել էր, որ ինքը մարզպետ աշխատած ժամանակ, հետաքրքրվել էր և պարզել, որ նա այդ հողատարածքները վարձակալել էր 17-18 տարի առաջ, երբ ազգային պարկը դեռևս չէր հիմնվել, դրանք տալիս է ենթավարձակալության։
Ինչևէ, նշենք, Մուշեղ Մուրադյանի նշանակումը բուռն քննարկումների թեմա է դարձել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ