«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Այս գործն առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից:
Aravot.am-ի հետ զրույցում հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը մանրամասնեց՝ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է այն գործի շրջանակներում, որով ձերբակալվել է Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը՝ Քրեական օրենսգրքի 340 հոդվածի, 4-րդ մաս-ի 1 կետ-ի մեղադրանքով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ