Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօրվա իշխանությունը չունի արժեքային համակարգ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2019 19:25

«Դաշնակցության Գերագույն մարմնում քննարկել ենք. 2019-ը համարում  ենք յոթ ռիսկերի խորացման տարի»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը մարտահրավերներից առանձնացրեց արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված ձախողումները, հայոց բանակի նկատմամբ թիրախային հարվածները, ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում արձանագրված ձախողումներն ու պատերազմի սպառնալիքը,  իրավական պետության ոտնահարման գործընթացները: Այս առիթով նա ասաց. «Վերջին հարձակումը, որ վարչապետի կողմից կազմակերպվեց, վկայությունն է նրա, որ պետական կառավարման համակարգը, ինստիտուտները լիարժեք ու ամբողջությամբ ձախողված վիճակում են»:

Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, թե հայրենիքի պաշտպանության համար զոհվածը համարվում է անիմաստ զոհ, ոտնահարվում է այն արժեքային համակարգը, որ ձևավորել է մեզ որպես քրիստոնյա. «Պատահական չէ եկեղեցու սպասավորի նկատմամբ վարչապետի հոխորտանքը և զուգահեռաբար եկեղեցու նկատմամբ հարձակումները: Սրանք այդ ինստիտուտը ոչնչացնելու նպատակ ունեն: Նոր Հայաստան բառակապակցությունը, որը նետվեց բառապաշար՝ նպատակ ուներ ոչնչացնել այս ինստիտուտները»:

Ամփոփելով Արծվիկ Մինասյանն ասաց. «Այս ամենը, ցավոք, հանգեցնում է այն եզրակացության, որ այսօրվա իշխանությունը չունի արժեքային համակարգ: Պատահական չէ, որ չունենալով արժեքային համակարգ՝ այս իշխանությունը չունի նաև գաղափարախոսություն: Դեռ 2019-ի սկզբում, երբ ձևավորվում էր այս կառավարությունը, մենք ասում էինք դրա մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031