Այս տարի միջխորհրդարանական հարաբերությունները շատ հաջող են եղել: Դա շատ դրական է՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ-ի կազմը նորացվեց, եկան նոր մարդիկ, որոնք հիմնականում երիտասարդ են, իհարկե, մենք հարցեր էինք տալիս, թե կհաջողվի՞ պահպանել շարունակականությունը մինչ այդ ձեւավորված մոտ ու դրական միջխորհրդարանական հարաբերությունները: Ես պետք է ասեմ, որ դա լուծվեց, Գյումրիում անցկացված միջխորհրդարանական համագործակցության նիստն անցավ դրական նոտայով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Երբ տնտեսության մասին էր խոսում, դեսպանն ասաց, որ որոշ մտահոգություններ կան, թե ինչ մտահոգության մասին է խոսքը, նա պատասխանեց, որ բնական է, այստեղ որոշ փոփոխություններ են լինում, կան ծրագրեր, ընդ որում, մասշտաբային եւ հասկանալի է, որ իրենց համար միեւնույն չէ. «Ինչ վերաբերում է կոնկրետ մտահոգություններին, հիմա չէի ասի, մենք բազմաթիվ ոլորտներում ենք համագործակցում ու բնականաբար, կարող են հարցեր առաջանալ, ինչը նորմալ է, կարեւորը՝ այդ հարցերը լուծվեն իրավունքի եւ իրական գործընկերության շրջանակում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե մենք ե՞րբ ենք ստանալու մեր կործանիչ ինքնաթիռներն ու քանի՞ հատ: Դեսպանը ծիծաղեց ու ասաց, որ ինքը Ռուսաստանի ռազմական ուժերի հրամանատարը չէ, ոչ էլ Հայաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարն է, դրա համար պատրաստ չէ ժամկետների եւ թվերի մասին խոսել: Համապատասխան մարմիները պետք եկած ժամանակ կտան այդ հարցի պատասխանը, երբ հարմար կգտնեն:
Հարցին՝ ձեր սպասելիքները հայ-ռուսական համագործակցությունից արդարացա՞ն այս տարի՝ Կոպիրկինը պատասխանեց, որ միանշանակ, դրական արդյունքներ կան:
Կարդացեք նաև
Դեսպանն ասաց, որ կփորձի Հայաստանում տուրիզմի աճին նպաստել ու իր ընկերներին կհրավիրի այստեղ: Բայց կոնկրետ Ամանորը այս տարի դեսպանը կանցկացնի ոչ թե Հայաստանում, այլ՝ ուրիշ երկրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ