Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր Ֆ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ տուժած Ալեքսանդր Ֆ.-ն «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիային հայտնել է, որ ինքն աշխատում է ռուսական «TV 3» հեռուստաընկերությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: