Քաթարում ավարտվեց ծանրամարտի 6th Qatar International Cup 2019 օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվել էր տղամարդկանց գերծանր (+109 կգ) քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:
Գոռը երկամարտում արձանագրեց 424 (198+226) կիլոգրամ եւ արժանիորեն գրավեց առաջին տեղը, իսկ նրա թիմակից Ռուբեն Ալեքսանյանը պոկեց 180 կգ, հրեց 236 կգ եւ երկամարտի 416 կգ-ով դարձավ երկրորդ մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ