Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Ղեւոնդյան. «Արցախի անվտանգության իրավունքը Հայաստանի գոյության իրավունքն է»

Դեկտեմբեր 24,2019 17:11

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը 2019 թվականին» թեմայով «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ժամանակ քաղաքագետ, ԵՊՀ դասախոս Ալեն Ղեւոնդյանը անդրադարձավ անորոշությանը, հայկական կողմի պարագայում Արցախի հարցը մարդու իրավունքների համատեքստում, իսկ ադրբեջանական կողում` Արցախը որպես պլացդարմ իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների տիրույթում դիտարկելուն:

«Արցախի անվտանգության եւ նրա գոյության իրավունքի մասին խոսելիս պետք է փաստենք, որ դա առաջին հերթին հենց Հայաստանի գոյության իրավունքն է»,-ասաց քաղաքագետը:

 Մանրամասն՝ տեսանյութում

Հանրային դիվանագիտության եւ հանրային ընկալման մասին խոսելիս էլ ավելացրեց. «Երբ խոսում ենք կոնֆլիկտի լուծման մասին, պետք է փաստենք, թե կողմերը որքանով են պատրաստ կոնֆլիկտը լուծել»: Նա խոսեց նաեւ ցավալի իրականության եւ հիշողության մասին, ինչպես նաեւ Մադրիդյան սկզբունքների, որոնք սկզբնավորման օրվանից, ըստ քաղաքագետի, չեն փոխվել:

Ալեն Ղեւոնդյանի խոսքերով, Ադրբեջանը մի պետություն է, որ տարիներ շարունակ «նստած» է ատելության քարոզի վրա, հետեւաբար նրա իբր խաղաղության նախապատրաստվելու քայլերը չեն կարող իրատեսական լինել. «Խաղաղության ծիլերը չեն կարող ծլարձակել: Մարդիկ շատ լավ հիշում են, թե 2016թ ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունները Թալիշում մեր քաղաքացիական անձանց նկատմամբ ինչպես բռնություն գործադրեցին, իսկ հիշողությունը բավականին լուրջ գործոն է, որպեսզի յուրային կամ ոչ յուրային սահմանը ջնջվի…»:

Ալեն Ղեւոնդյանը վերջերս ավելի հաճախ շրջանառվող «հողերը հանձնելու» թեզին էլ անդրադարձավ, ասաց, որ դա մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ միշտ եղել է ու լինելու է, պատճառն էլ տեղեկատվական վակուումն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031