Շատ է խոսվում ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում հնարավորություններից ոչ լիարժեք օգտվելու մասին: Քաղաքագետ, «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ Արմեն Գրիգորյանին հարցրեցինք՝ Հայաստանը, մասնավորապես, ի՞նչ ուղղություններով կարող է նախաձեռնողական քաղաքականություն վարել:
«ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես չիրականացված հնարավորություններ կան՝ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում, մասնավորապես կապված ներդրումների հետ: Այստեղ նախաձեռնողականության պակասն առավել ակնհայտ է: Այն կարող է մասնակիորեն պայմանավորված լինել ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի, երբեմն, անկանխատեսելի քաղաքականությամբ, սակայն, հավանաբար, հիմնական խոչընդոտն, այնուամենայնիվ, զգուշավորությունն է՝ Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքի պատճառով:
Այս առումով ավելի ընդարձակ համատեքստում կարելի է նաեւ հիշատակել Սիրիայում հայկական զորախումբ ունենալն ու Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցելուց հրաժարվելը:
Նախաձեռնության որոշակի դրսեւորում էր նաեւ Իսրայելում դեսպանատուն բացելու մասին որոշումը, որոշ այլ քայլեր եւս», պատասխանեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի դեկտեմբերի 25-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Արմեն Գրիգորյանի լուսանկարը՝ Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: