Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե մենք գնահատում ենք իրար, ուղիներ կգտնենք, որ նման միջադեպերը մեր հարաբերությունները չփչացնեն». ՌԴ դեսպանը՝ Գրիբոյեդովի եւ Նժդեհի արձանները ներկելու մասին

Դեկտեմբեր 24,2019 16:44

Ռուսաստանի Արմավիր քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել էր սեւ ներկով, նաեւ Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Այս առնչությամբ այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ միջադեպը:

Նա պատասխանեց. «Ես այստեղ չեմ ուզում մեկնաբանություններ անել, միայն կարող եմ ասել իմ մոտեցումը՝ ամեն ինչ պետք է արվի իրավական հարթությունում ու իրավական շրջանակներից պետք է դուրս չգալ: Եթե իմ դիրքորոշումը հասկանալի է, շատ ուրախ եմ»:

Հարցրեցին նաեւ, թե Հայաստանում Գրիբոյեդովի արձանը ներկելու հետ կապված ինչ կասի, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի դեսպանատունը, որ նման միջադեպերը չկրկնվեն: Կոպիրկինը պատասխանեց, որ դեսպանատունն իրավապահ մարմին չէ, իսկ իրենց հայտարարությամբ միանշանակ դատապարտել են այդ «ոչ խելացի եւ տգեղ» արարքը. «Այստեղ գլխավոր երաշխիքը մեր երկրների հարաբերություններն են ու մեր ժողովուրդների միջեւ հարաբերութունները: Եթե մենք գնահատում ենք իրար, իսկ մենք գնահատում ենք իրար, ապա ուղիներ կգտնենք, որ նման միջադեպերը մեր հարաբերությունները չփչացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031