Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցի դիմաց մահակի գործադրմամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի. ՔԿ

Դեկտեմբեր 24,2019 16:56

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության  մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում  պարզվել են Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 33-ամյա բնակիչը, ցանկանալով պարզաբանումներ ստանալ Երևան քաղաքում գործող հյուրանոցի աշխատակցի հետ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ, 2019 թվականի հունվարի 2-ին` ժամը 21:30-ի սահմաններում, սպասել է նշված հյուրանոցի դիմացի մայթում կայանված իր՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում: Այդ ընթացքում նկատելով վերը  նշված աշխատակցի ընկերներին՝ ծնված 1997թ., ովքեր, հեռախոսազանգի միջոցով տեղեկանալով վիճաբանության մասին, ժամանել էին հյուրանոց, փայտե մահակը ձեռքին դուրս է եկել ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել նրանց հետ:

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդը փայտե մահակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է երիտասարդներից մեկի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան` պատճառելով ֆիզիկական ցավ: Իսկ 22-ամյա երիտասարդները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 33-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև Կոտայքի մարզի բնակչի ձեռքից վերցնելով  փայտե մահակը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ երիտասարդները ձեռքերով և ոտքերով, նաև փայտե մահակով, բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող  ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 22-ամյա բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոտայքի մարզի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031