Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Հայրապետյան. «Ադրբեջանական նոր խորհրդարանում դեմքերը կարող են փոխվել, սակայն տրամաբանության փոփոխություն չի լինի»

Դեկտեմբեր 24,2019 16:37

Բանակցային գործընթացի տրամաբանությունը խախտված է, որովհետեւ Արցախը որպես բանակցային կողմ ներկայացված չէ: Նման կարծիք հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը` «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը 2019 թվականին» թեմայով համաժողովի ժամանակ: Նա եւ «Օրբելի» կենտրոնի հրավիրյալ բանախոսները կենտրոնի կազմակերպած համաժողովի շրջանակում անդրադարձան 2019թ. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում առկա միտումներին, հեռանկարներին, ինչպես նաև բանակցային գործընթացի միջավայրին առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ 2018թ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող ազդեցություն չունենալ Ադրբեջանի վրա:

«Ադրբեջանում եւ հեղափոխության օրերին, եւ վերջերս շատ ուշադիր են հետեւում Հայաստանում ընթացող գործընթացներին, հայկական մամուլը այնտեղ շատ ավելի հասանելի է, քան անգամ ադրբեջանական քննադատող մամուլը…Ժամանակ առ ժամանակ սկսել են լուրեր շրջանառվել, որ օրինակ այսինչ ՏԻՄ ղեկավարը կամ մեկ այլ պաշտոնյա կոռուպցիոն սկանդալով ձերբակալվեց, վարչապետը այսպես ասաց…Ակնհայտ են դառնում այս զարգացումները Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա:

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ ինչպես իրենք են հայտարարում` կգնա խորհրդարանի երիտասարդացում»,- նշեց Տաթեւ Հայրապետյանը:

«Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացին եւ ադրբեջանական կողմում ծավալված քննարկումներին, հենց Իլհամ Ալիեւի ելույթը շատ խորհրդանշական էր: Նա նշեց, որ 2019 թվականից դժգոհ է բանակցային գործընթացի առումով, բայց դիվանագիտական հաջողություն որակեց այն, որ հայկական կողմին չի հաջողվել Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Կարծում եմ, որ այս խոստովանությունը փաստում է, որ ինչ այս ընթացքում պնդում էինք, նաեւ արտգործնախարարն էր դրա մասին խոսում, որ մենք համառորեն աշխատում ենք Արցախը վերադարձնել բանակցային սեղան, իսկ Ադրբեջանն իր ողջ ներուժն օգտագործում է դա կանխելու համար»,-նշեց ադրբեջանագետը:

 Մանրամասն` տեսանյութում

Նա նաեւ կանխատեսումներ արեց, որ Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում կլինի հռետորաբանության աճ, քանի որ Ղարաբաղյան հարցը գործիք է ընդդիմության ձեռքին: Նաեւ հավելեց, որ ադրբեջանական նոր խորհրդարանում դեմքերը կարող են փոխվել, սակայն տրամաբանության փոփոխություն չի լինի, հնարավոր է անգամ շեշտադրումների կոշտացում: Պատգամավորը նշեց, որ եվրոպացի գործընկերներին փորձում են հասցնել այն թեզը, որ անկախ Արցախի միջազգայնորեն ճանաչվածությունից կան մարդու իրավունքներ, եւ միջազգային կառույցները ադրբեջանական քարոզչությանը չպետք է ենթարկվեն. «Արցախում ապրում են մարդիկ, որոնց իրավունքները չեն առնչվում ճանաչված, չճանաչված լինելու հետ»: Նա լրագրողների փոխայցերին էլ անդրադարձավ եւ նշեց , որ ադրբեջանական կողմում քննադատվել են այդ այցերը:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031