Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը 2019թ-ը կորսված տարի է համարում Արցախի բանակցությունների համար

Դեկտեմբեր 24,2019 15:35

2019թ-ը կորսված տարի էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 4 խոշոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են ապակառուցողական դիրքորոշում, և բանակցությունների ընթացքում ձեռք չի բերվել ոչ մի լուրջ առաջընթաց: Հայաստանի ղեկավարության հակասական և իրար բացառող հայտարարությունները միայն հիասթափություն են առաջացնում»,- ասել է նա:

Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը սկզբում պահանջում էր, որ Ադրբեջանը բանակցություններ վարի ոչ թե Երևանի, այլ ԼՂ հայերի հետ, ինչը կտրականապես մերժվել է: Դրան աջակցել է նաև Մինսկի խումբը, և բանակցությունները, նախկինի պես, ընթացել են Երևանի և Բաքվի միջև:

Դրանից հետո, Ալիևի խոսքով, Հայաստանն առաջ է քաշել նոր թեզ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը նույնպես մերժել են և՛ միջազգային միջնորդները, և՛ Ադրբեջանը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է. հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը ընդունվում և աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031