Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատում ցեղասպանության ճանաչումը The Washington Post-ը դասել է ամենաթերագնահատված իրադարձությունների շարքում

Դեկտեմբեր 24,2019 14:21

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն առանձնացրել է անցնող տարվա 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունները ԱՄՆ-ում, որտեղ տեղ է գտել նաև ԱՄՆ սենատի կողմից հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

«Այն բանից հետո, երբ Թուրքիան հարձակում գործեց Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի վրա և հաշվի առնելով գնալով խորացող ֆլիրտը Ռուսաստանի հետ՝ Կոնգրեսն առաջին անգամ  ցանկություն ցուցաբերեց մեկ դար հետո Թուրքիայի վերաբերմունքը հայերը նկատմամբ որակել որպես ցեղասպանություն: Նման բան արվեց տասնամյակների ու հետո էլի տասնամյակների մերժողականությունից հետո»,- գրում թերթը և նկատում, որ Սպիտակ տունը մշտապես դեմ է արտահայտվել դրան՝ փորձելով պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ, և հիմա էլ Թրամփը հայտարարում է, որ Սենատի բանաձևը չի արտացոլում իրենց դիրքորոշումը:

Թերթը նաև հիշեցնում է, որ Թրամփն առաջին նախագահը չէ, որ խուսափում է կատարվածը ցեղասպանություն կոչել. դեռ 2008թ. իր քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման ասել էր, որ կճանաչի ցեղասպանությունը, բայց նախագահ դառնալուց հետո չարեց դա:

Պարտաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031