Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտպետկոմի նախկին նախագահը` Իոաննիսյանի մասին. «Սկսած գինեկոլոգիայից` փորձագետ է բոլոր հարցերում, ցեխ շպրտելով է զբաղված»

Դեկտեմբեր 24,2019 14:07

Aravot.am-ը Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է իր եւ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանի դատական վեճը: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը Հարությունյանին մեղադրել էր կոռումպացվածության մեջ, ինչի պատճառով էլ Գիտպետկոմի նախկին նախագահը նրան դատի էր տվել:

«Դանիել Իոաննիսյանին ես լուրջ մարդ չեմ համարում: Լինելով ֆիզիկոս` նա բոլոր հարցերում դարձել է փորձագետ, սկսած գինեկոլոգիայից, վերջացրած իրավական խնդիրներով: Լուրջ մարդը չի կարող այդպիսին լինել: Որ նրա անունը հաճախ հնչեցնում են, ես ուղղակի զարմանում եմ, Հայաստանում ավելի հետաքրքիր մարդիկ չկա՞ն: Բազմաթիվ շնորհքով մարդիկ ունենք, լուրջ գիտնականներ, քաղաքական գործիչներ, բայց նրա անունն ավելի շատ է շոշափվում, երբ այդ մարդն իրենից ոչինչ չի ներկայացնում: Նոր Հայաստանում Դանիել Իոաննիսյանի նման մարդիկ պետք է տեղ չունենային, նրա միակ զբաղմունքը սրա-նրա վրա ցեխ շպրտելն է ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելը»,- ասաց Սամվել Հարությունյանը: Հավելեց, որ ինքը դատը շահել է, սակայն Իոաննիսյանը վճիռը բողոքարկել է:

«Դանիել Իոաննիսյանը Բուլգակովի ինչ-որ հերոսի է հիշեցնում, նրա մասին չգիտես ինչու են այդքան խոսում, երբ կան հզոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ: Թող մեկը բացատրի` այդ մարդն այս պետության համար ի՞նչ արտառոց բան է արել, որ նրա անունն այդքան շոշափվում է»,- ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հիմա ցեխ շպրտողը պահանջված մասնագետ է….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031