Մի քանի հարցերի պատասխանել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը.
– Պարոն Մեսրոբյան, ձեր դուրս գալը Հանրային խորհրդից արդյո՞ք պայմանավորված է ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումով։
– Ես կառավարման փորձագետ եմ, անձեր չեմ քննարկում։ Պարզապես ասեմ, որ եթե ինչ-որ ոլորտում մենք ուզում ենք առաջընթաց գրանցել՝ պետք է շատ հաշվենկատ կադրային քաղաքականություն վարել։ Եվ երբ որ կադրային քաղաքականությունն անհաշվենկատ է, այդ ոլորտը սկսում է անկում ապրել։
Որո՞նք են հաշվենկատության չափանիշները. 1. բարոյական նկարագիրը, 2. անցած ճանապարհը եւ գրանցված դրական արդյունքները։
Կարդացեք նաև
– Կարծում եք՝ ձեր նշած չափանիշներին չի՞ բավարարում Ստյոպա Սաֆարյանը։
– Ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ, դուք կարող եք նայել Ստյոպա Սաֆարյանի անցած ճանապարհը՝ առավել եւս վերջին 6 ամսվանը, եւ եզրակացություն անել։
– Վազգեն Մանուկյանը բավարարո՞ւմ էր ձեր նշած չափանիշներին։
– Տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի խնդիրը չի դրված, որովհետեւ երբ նա նոյեմբերին դուրս եկավ՝ ես մնացի Հանրային խորհրդում։ Պարզապես, եկեք ընդունենք, որ Վազգեն Մանուկյանն անցած ճանապարհի մասով անմրցելի է։
– Տարբեր են կարծիքները։
– Վազգեն Մանուկյանը մեր պետության ամենածանր փուլում եղել է Պաշտպանության նախարար, վարչապետ։ Այլ կարծիքը ո՞րն է։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նրա գործունեությունը, շատերը հարուստ CV են ունենում, բայց լինում է ինչ-որ մի աշխատանք, որը դժվարանում են անել։
– Դա թյուրիմացություն է, նման բան չկա։ Վերջերս Հանրային խորհրդի կայք ստեղծվեց, ես ձեզ խորհուրդ կտամ մտնել եւ նայել, թե 10 տարում ինչեր է արվել ՀԽ-ում։ Ուրիշ բան՝ շատերը տեղյակ չեն:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում