Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանի դեմ գործընթացը կապ ունի նաեւ «ապրիլյան» հանձնաժողովի հետ». Տիգրան Կարապետյան

Դեկտեմբեր 24,2019 13:17

Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկայում հարցեր է հղելու ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, այդ թվում՝ գերագույն գլխավոր հրամանատարին: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ հրավիրյալ պաշտոնյաներն առանցքային դեր են ունեցել՝ հրամաններ տալու եւ որոշումներ կայացնելու առումով:

Հետաքրքրվեցինք՝ Անդրանիկ Քոչարյան-Ռուբեն Հայրապետյան բանավեճի եւ հանձնաժողովի առաքելության միջեւ կապ տեսնո՞ւմ է:

https://www.facebook.com/aravot.am/videos/2421696424747168/

Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ Քոչարյանի դեմ սկսված գործընթացը որոշակի առնչություն ունի նաեւ «ապրիլյան» հանձնաժողովի աշխատանքի հետ. «Անընդհատ կեղծ լուրեր են տարածում, թե մենք պատժիչ գործողությունների նպատակ ունենք, ուզում ենք բանակը թուլացնել, բայց մենք միշտ ասել ենք, որ հանձնաժողովը որեւէ մեկին պատժելու գործառույթ չունի: Ասում են, որ ապրիլյանի ժամանակ զինվորը փամփուշտ չի ունեցել: Մեր նպատակն է հարցերին պատասխան տալ, եւ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հայտարարեցինք, որ առաջնագծում փամփուշտ եղել է: Ասացին, թե ծածկադմբոց ենք անում, բայց մենք փաստերով ենք խոսում»:

Պատգամավորի խոսքով՝ նշյալը չի ենթադրում, թե այս ընթացքում որեւէ պաշտոնյանի հանցավոր անգործություն արձանագրելու դեպքում իրենք չեն դիմելու իրավապահներին: «Մենք ապաքաղաքական ենք, եւ մեր ընդդիմադիր գործընկերներն էլ են այդ սկզբունքը պահում, ինչի համար շնորհակալ ենք»,-եզրափակեց Տիգրան Կարապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031