Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. Հայրս Լուսավորության մինիստրությունում փոխնախարար էր. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 24,2019 13:14

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը։ Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ։ Այս անգամ զրուցակիցը դերասան Սերգեյ Դանիելյանն է։ Քչերին է հայտնի, որ նա 1989թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը։ Ընդ որում, սա դերասանի մասնագիտական առաջին ընտրությունն է եղել։

«Ես մանկավարժի որակավորում եմ ստացել, բայց հասկացել եմ, որ չեմ կարող լինել մանկավարժ, ուստի ընտրեցի երկրորդ մասնագիտությունս, ընդունվեցի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։ Սկզբնական մասնագիտությունն ընտրելիս պլանավորում էի այդ գծով ճանապարհս շարունակելու, աշխատելու մասին։ Քանի որ հայրս Լուսավորության մինիստրությունում փոխնախարար էր, ընտանիքիս անդամներն ինձ համար այլ կարիերա էին պատկերացնում, ուզում էին, որ լինեի պետական չինովնիկ, բայց ինձնից մարդ դուրս չեկավ, ինչպես հայրս էր ասում»,- ծիծաղելով պատմեց Սերգեյ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին երբ բեմում հնարավոր էր, դրսեւորվել է որպես դերասան. «Ծնողներս դեմ էին, որ դերասան դառնայի, բայց ես առանձնապես լսող զավակ չեմ եղել»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031