Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդեն 5-6 տարի է՝ ոչ մի նորահայտ հուշարձան չի գրանցվում, անընդհատ մարզային ծառայության աշխատողները դիմում են, որ նոր խաչքար են գտել, բայց դրանք չեն գրանցվում». Ստեփան Նալբանդյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 24,2019 13:10

Օրեր առաջ Ալավերդուն հարակից Սանահին կայարանի՝ ցարական շրջանում կառուցված շենքերի քանդումն ինքն իրենով մի քանի հարց բարձրացրեց, նախ՝ ի՞նչ են լինելու այն հուշարձան-շենքերի ճակատագրերը, որոնք պաշտոնապես գրանցված չեն որպես հուշարձան։ Հետո՝ եթե գրանցված չեն, ուրեմն պահպանության ենթակա՞ չեն։

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ շենքերը գրանցված չեն, ուստի պահպանության ոչ ենթակա։ Նման դեպքերում կա՞ օրենքով նախատեսված որեւէ մեխանիզմ կամ ընթացակարգ, որպեսզի դրանք պահպանվեն։ «Ցարական Ռուսաստանի կողմից կառուցված դեպոյի այդ 3 շենքերից մեկը տարիներ առաջ գրանցվեց որպես պատմական հուշարձան։ Դա ամենագեղեցիկն է, որն այսօր էլ կա։ Բայց արդեն 5-6 տարի է՝ ոչ մի նորահայտ հուշարձան չի գրանցվում, անընդհատ մարզային ծառայության աշխատողները դիմում են, որ նոր խաչքար են գտել, բայց դրանք չեն գրանցվում, որոնց քանակը մի քանի հարյուրի է հասել»։

Թե ինչու չի գրանցվում, կոնկրետ չի կարող ասել. «Պետք է ԱԺ մտնի, հետո այդ ցանկը հաստատվի, գիտամեթոդական խորհուրդներում քննարկվի՝ արդյոք հուշարձա՞ն է ներկայացվածը, թե՝ ոչ, այլ կերպ ասած՝ երկար գործընթաց է»։ Այսինքն՝ խնդիրը միայն փաստաթղթային երկար գործընթա՞ցն է, թե՞ պետությունը չի ուզում նաեւ հավելյալ գումար ծախսել նորահայտ հուշարձանների պահպանության ուղղությամբ։ «Գումարի մասին չեմ կարող որեւէ բան ասել, բայց որ պետք է անեն, փաստ է, որովհետեւ անընդհատ դամբարաններ են դուրս գալիս, դրանք էլ են հուշարձաններ, այսինքն՝ նորահայտը միշտ կա ու կա։ Ի դեպ, նորահայտների շարքում տարիներ առաջ նաեւ այդ շենքերը ներկայացվեցին, որոնք, սակայն, չհաստատվեցին»,- ասում է ու նկատում՝ քանի որ Ալավերդու ճանապարհները սարքում են, դրա պատճառով էլ քանդել են այդ 2 շենքը։ «Այդ հատվածը շատ խիստ շրջադարձային ճանապարհ է, եւ անհրաժեշտություն կար ճանապարհի այդ հատվածը կարգի բերելու։ Իսկ փախստականներին, ովքեր այդ շենքերում ապրում էին, կառավարությունը, կարծեմ, ամեն մի ընտանիքին մոտ 30 հազար դոլար փոխհատուցում է տվել։ Այդուհանդերձ, իմ՝ որպես ճարտարապետի համոզմամբ, այդ շենքերը պետք էր պահպանել, պետք էր ճանապարհի ելքը գտնել, որովհետեւ դա պատմություն է, կոլորիտ, միջավայր, դրանով կերպար ես կորցնում, անկախ նրանից՝ նորաստե՞ղծ քաղաքներ են, թե՞ ոչ։ Ցարական Ռուսաստանից այնտեղ շատ լավ կամուրջներ, հենապատեր կան, որոնցից ոչ մեկը հուշարձան չէ, հիմա, ինչ է, բռնենք քանդե՞նք դրանք։ Մեր այցեքարտը մեր պապերի թողած ժառանգությունն է՝ գյուղական տներից սկսած, մինչեւ վաղ միջնադար»,- ասում է ու ենթադրում, որ գուցե ժամանակին հենց այդ հեռահար նպատակն ունեցել են, որ ճանապարհի վրա է, գուցե հետո խանգարի, ու չեն տվել նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031