Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը՝ Բաղրամյան 26-ից ստացած զանգի եւ իր աշխատողի հետ Ս. Սարգսյանի լուսանկարի մասին

Դեկտեմբեր 24,2019 13:05

«Կարդացել եմ հոդվածը: Բավականին հետաքրքիր էր այն առումով, որ նյութը գրվել է մարդկանց կողմից, որոնք տեղեկություն են ստացել եւ այն չեն ճշտել»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ ինքը նախկինում Սերժ Սարգսյանի հովանավորչության ներքո է եղել եւ այսօր էլ է այսպես, եւ որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իր ելույթները Սերժ Սարգսյանի «դաբրոյով» են եղել:

https://www.facebook.com/aravot.am/videos/2421696424747168/

«Շատ չէի ուզենա մանրամասնել, որպեսզի «չլրջացնեմ» այդ հոդվածը: Դա անիմաստ է եւ զավեշտալի: Երեւի համաձայնեցվա՞ծ էր, երբ իմ տունը խուզարկում էին, երբ Գորիսում բարեկամներիս ազատում էին աշխատանքից»,-նշեց Տիգրան Կարապետյանը, որը նախկինում եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու:

Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանի հետ հարաբերություններին, Կարապետյան ասաց, որ տասնյակ տարիների ընկերներ են:

Պատգամավորի խոսքով՝ այդ հոդվածում ճշմարիտ է միայն այն, որ իր ղեկավարած ընկերության գլխավոր ինժեներ-կոնստրուկտորը Սերժ Սարգսյանի հետ լուսանկար ունի. «Նրան պարգեւատրել են որպես լավագույն մեխանիկ-կոնստրուկտորի: Այդ նկարը մենք չենք հանել եւ չենք էլ հանելու մեր կայքից: 2014թ.-ին ինձ զանգեցին Բաղրամյան 26-ից եւ ասացին, որ ինձ ներկայացրել են «Երախտագիտության» մեդալի՝ մեքենաշինության ոլորտում հաջողություններ ունեցող ընկերություն ունենալու համար: Ասացի, որ հրաժարվում եմ: Մեր կոնստրուկտորը 50 տարվա փորձ ուներ, ճիշտ կլիներ հենց կոնստրուկտորի թեկնածությունը ներկայացնել: Նա իսկապես արժանի էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031