Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների համար մտահոգիչ պիտի լինի վարչապետ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակների միջեւ առկա ճեղքվածքը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 24,2019 12:49

«GALLUP International Association» կազմակերպության իրականացրած հարցումների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է հասարակության մոտ 85 տոկոսը, իսկ իշխանություններին՝ 57,5 տոկոսը։ Ըստ նույն հարցումների, եթե ընտրությունները տեղի ունենային հիմա, «Իմ քայլի» օգտին կքվեարկեր ընտրողների 61,3 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 14,2-ը, «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ 3,9-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 2,5-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 1,5-ը։

Հայաստանի նման երկրներում սոցիոլոգիական հարցումների նկատմամբ վստահությունն, իհարկե, առանձնապես մեծ չէ, բայց ամեն դեպքում՝ այս արդյունքները որոշակի եզրակացությունների հիմքեր տալիս են, ընդ որում՝ մտահոգվելու պատճառ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։

Իշխանությունների համար, օրինակ, մտահոգիչ պիտի լինի վարչապետ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակների միջեւ առկա ճեղքվածքը։ Փաստորեն հանրության 27,5 տոկոսը (սա շատ մեծ թիվ է) վարչապետին վստահում է, բայց նրա ղեկավարած իշխանական համակարգին չի վստահում։ Ընդ որում Փաշինյանն ինքը ակնհայտորեն գիտակցում է սա, եւ նրա այն արձանագրումը, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, հենց դրա վկայությունն է։ Հետեւաբար՝ նա պիտի համակարգային եւ կադրային փոփոխություններով հասնի նրան, որ իշխանությունների վարկանիշը բարձրանա ու հասնի կամ գոնե մոտենա իր անձնական վարկանիշին։

Իսկ ընդդիմությունն իր առջեւ հակառակ նպատակն է դրել՝ հասնել նրան, որ իշխանություններին չվստահող 42,5 տոկոսը չվստահի նաեւ Փաշինյանին, այսինքն՝ նրա անձնական վարկանիշն իջնի գոնե մինչեւ 57,5 տոկոս։

Առայժմ ընդդիմությանը դա չի հաջողվում, ու դա ակնհայտորեն խիստ նյարդայնացնում է նրանց։ Եվ իսկապես էլ՝ ձախողումն  ակնհայտ է. հսկայական ռեսուրսներ ծախսել՝ լրատվամիջոցներ, «նախաձեռնություններ» ու ֆեյսբուքյան խմբեր պահելու համար, վճարովի ցուցարարներ պահել, մշակույթի գործիչների նամակներ կազմակերպել եւ այլն, եւ ունենալ գործնականում զրոյական արդյունք՝ Փաշինյանի անձնական վարկանիշը շարունակում է մնալ գերբարձր, «Իմ քայլի» վարկանիշն էլ մեկ տարվա ընթացքում նվազել է ընդամենը 8,7 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031