Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչու որոշում կայացվեց Դավիթ Խաժակյանին հետ չկանչել Երեւանի ավագանու անդամությունից։
– Ինչի՞ց եզրակացրեց խորհուրդը, որ Դավիթ Խաժակյանը պետք է շարունակի իր աշխատանքները ավագանիում։
– Ինձ թվում է՝ եզրակացությունը պետք է անեն այն մարդիկ, ովքեր որ այս քայլով… Քայլը նպատակ ուներ, ինքնանպատակ չկար, շոու չէր, իսկ քայլն էլ իր նպատակին ծառայեց, դրանից ավել բան չեմ ուզում ասել, որովհետեւ այստեղ մի քիչ ավել պետք է թողել, էն որ գրվում է ֆիլմի վերջում… Ինձ թվում է՝ սա անավարտ պետք է մնա, մարդիկ իրենց դատողությունը թող անեն։ Դավիթ Խաժակյանը շատ լավ է աշխատում, շատ լավ աշխատելու է, Դավիթ Խաժակյանը, իմ պատկերացմամբ, ապագա քաղաքապետ է կամ քաղաքապետի թեկնածու, իմ պատկերացմամբ։ Դավիթ Խաժակյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, նաեւ մեծ պահանջարկ ունի, հասարակության կողմից մեծ աջակցություն ունի, ու դա ինձ շատ ոգեւորում է։
– Կարծես թե այս տարաձայնությունը սկսվեց «Լույս» խմբակցության երկու կանանց գործունեությունից։ Ըստ տեղեկությունների՝ նրանց աշխատանքի, գործունեության ու հիմնական ելույթների հետ համամիտ չեն ԼՀԿ-ականները, ինչի համար էլ քննարկվել է Խաժակյանի՝ ավագանին լքելու հարցը։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ խմբակցության երկու անդամները ստվերում են Ձեր անդամի աշխատանքը։
Կարդացեք նաև
– Ես դրա մասին դատողություններ չեմ ուզում անել, նրանք մեր գործընկերներն են նույն դաշինքի շրջանակում ու կմնան մեր գործընկերները։ «Լուսավոր Հայաստան»-ի աշխատանքը հասարակությունը տեսել է, գիտի, ու, կարծում եմ, հասարակության մոտ իդենտիֆիկացված չի, որ այնտեղ դաշինք է աշխատում, ու երկու կուսակցությունների միջեւ կնքված դաշինքի անունը «Լույս» է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում