Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Հայկ Մարությանի առնչությամբ

Դեկտեմբեր 24,2019 11:53

2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Կայացված որոշումները
12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0006 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0007 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.05.2019 – «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու մասին ԿԿՀ որոշում

12.09.2019 – Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում

12.12.2019 – ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031