Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 24,2019 11:30

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործը վերադարձել է նախաքննության փուլ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-նշեց Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծել էր, որ նման ապացուցողական բազայով քրեական գործը չի կարող դատարան ուղարկվել. «Կարող եմ հստակորեն ասել, որ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են ամբողջությամբ իրավաչափ։ Արա Բաբլոյանի նկատմամբ այս ամենը, ըստ էության, հարվածում է նրա բարի համբավին, բարի հեղինակությանը։ Երբ արդեն ապացույցներն ամբողջությամբ հասանելի կլինեն և հասարակությունը կտեղեկանա, թե ինչ է ենթադրաբար կատարել պարոն Բաբլոյանը, պարզ կլինի, որ ամբողջությամբ իր գործողությունները եղել են իրավաչափ, բխել են Սահմանադրությունից և օրենքից»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշենք, որ Արա Բաբլոյանը հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։

Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031