Հոկտեմբերի 27-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա մեղադրանքն առաջադրվելու օրը եւեթ կարողացել է լքել Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այս պատմությունն ուշագրավ ու չպարզաբանված էլեմենտներ ունի։ Մասնավորապես այն, որ օդանավակայանում Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել, բայց, այնուամենայնիվ, նրան հաջողվել է հեռանալ Հայաստանից։
Ըստ օդանավակայանի հասարակության հետ վարչության կապերի պետ Սաթենիկ Հովհաննիսյանի, ուղեբեռում փամփուշտը հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կազմվել է ակտ, փամփուշտը փոխանցվել է ոստիկանությանը։ Ըստ ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին 2004 թվականի N 994 որոշման, փամփուշտն ուղեբեռում արգելված իր է համարվում։
Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ Ուզունյանն այս գործով նախկինում հրավիրվե՞լ է հարցաքննության։ «Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն գլխավոր դատախազի կողմից եւ ԲԴԽ-ի համաձայնությամբ»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում