Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Դեկտեմբեր 24,2019 11:20

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը և այն ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի /AMX/ երկրորդային (Bbond) ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

«Պարտատոմսերի ընտրության հիմնական չափանիշները եկամտաբերությունն ու ապահովածությունն են: Մեր պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ, ինչի մասին վկայում է ժամկետից շուտ թողարկման ամբողջ ծավալի սպառումը: Հաճախորդները վստահում են Յունիբանկին` որպես Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկին, որը մշտապես ձգտում է առաջարկել խնայողությունները ներդնելու եկամտաբեր տարբերակներ: Մեր պարտատոմսերի մեծ մասը ձեռք է բերվել անհատ հաճախորդների կողմից», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031