Աննա Հակոբյանի վերջին սրտառուչ գրառումներից կարելի էր հուզվել, եթե չլիներ մի էական «բայց»։ «Առաջին» տիկինն ասում է՝ «Շուշանն ամաչում է, Աշոտը «ախրանա» չի ուզում, Մարիամը ռեժիմով լաց է լինում, Արփին ուզում է տուն գնալ»։ Կարդում ես ու սիրտդ ճմլվում է, ինչո՞ւ են այսքան «տանջում» այս երեխաներին։ Տիկին Աննա և Նիկոլ, մտաբերե՞լ եք, որ Հայաստանում հազարավոր երեխաներ իսկապես տանջվում են ոչ թե վայելքներից ու հարկատուներիս հաշվին ցոփ ու շվայտ կյանք վարելուց, այլ ապրելու տարրական պայմանների բացակայությունից, հացի պակասից։
Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել ևս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։
Ի դեպ, նախկիններին այդքան քննադատող ներկաներին հուշենք, որ ամենաերկար պաշտոնավարած վարչապետերից մեկը՝ Անդրանիկ Մարգարյանը, երբեք չի բնակվել կառավարական առանձնատանը, նա Ավանում գտնվող իր տանն է ապրել պաշտոնավարման տարիներին, հանգստյան ժամերն էլ շենքի տաղավարում հարևանների հետ նարդի խաղալով է անցկացրել։ Այս առումով գոնե կարող եք, եթե անկեղծորեն ուզում եք, Արփիի ցանկությունն ի կատար ածել ու վերադառնալ ձեր տուն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Ռուզաննա Խաչատրյան , ինչ սրտառուչ և անգիր արած, տրաֆարետային ” շատ հետաքրքիր” փաստեր եք հիշում․”․․․Տիկին Աննա և Նիկոլ, մտաբերե՞լ եք, որ Հայաստանում հազարավոր երեխաներ իսկապես տանջվում են ոչ թե վայելքներից ու հարկատուներիս հաշվին ցոփ ու շվայտ կյանք վարելուց, այլ ապրելու տարրական պայմանների բացակայությունից, հացի պակասից”։ Իսկ ձեր հիշողության ծալքերից այդքան շուտ անհայտացե՞լ են այն երկրների խաղատների հասցեները, ուր միլիոնավոր դոլարներ էին տանուլ տալիս ձեր նախկինները։ Միայն այդքանն եմ ասում ։ Ես քիչ ասեմ, դու շատ հասկացիր։ Ամոթ է ։