Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, նա տականք է

Դեկտեմբեր 24,2019 00:30

Ֆուտբոլը (սպորտն ընդհանրապես), պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը` պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում: Ֆուտբոլը, սպորտը 21-րդ դարում մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:

Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը` հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե` ոչ, էական չէ: Սա ազգային դավաճանություն է:

Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, նա տականք է, ազգություն չունեցող տականք: Հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ… երևի, ուղղակի, երկոտանի:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ՀՖՖ գործկոմի նախկին անդամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031