Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆեդերացիան մարզչական շտաբի հետ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություն ունեցել է». Մարինա Թաշչյան

Դեկտեմբեր 24,2019 00:07

Լրագրողները ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ գործկոմի նախկին անդամ,  Հենրիխ Մխիթարյանի մայրիկից՝ Մարինա Թաշչյանից, հետաքրքրվեցին վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի, որը ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահն է՝ այն հայտարարության մասին, թե պետք է  Հենրիխ Մխիթարյանի ձեռքից ավագի թեւկապը վերցնել. «Ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա»: Ինչպե՞ս է սա մեկնաբանում եւ արդյո՞ք այս խնդիրը որդու հետ քննարկել է:

«Ճիշտն ասած, որդուս հետ չեմ քննարկել, որովհետեւ չեմ էլ ուզում այդ հարցը բարձրացնել, որպեսզի իրեն վատ չզգա: Ես ինքս եմ զանգահարել ֆեդերացիա եւ պահանջել եմ, որպեսզի, եթե չեմ սխալվում, պարոն Առաքելյանի, այդ հարցազրույցին ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքի: Եվ միայն իմ զանգից հետո նրանք արձագանքեցին: Ես գտնում եմ, որ ֆուտբոլի ֆեդերացիան, եթե իսկապես ֆեդերացիա է, այդ մարդուն պետք է խայտառակի»:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է որդու՝ Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործել, Մարինա Թաշչյանը պատասխանեց հայտարարությամբ.  «Ֆեդերացիան Հենրիխի դե՞մ: Թող օգտագործի: Դա միայն իրենց վնաս կտա: Արդեն օգտագործել են: Եթե գտնում են, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն: Այդպիսի խոսակցություններ եղել են մարզչական շտաբի հետ: Ավելի հիմա չեմ խոսի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերքել է Մարինա Թաշչյանի այդ պնդումը, թե ՀՖՖ-ում խոսակցություններ են եղել հավաքականում Մխիթարյանի չխաղալու վերաբերյալ. «Հնարավոր չի նման բան, որովհետեւ ա/ես չեմ կարող նման բան մտածել անգամ, եւ բ/Հայաստանի հավաքականի կազմն ընտրում է մարզիչը: Եվ ես չեմ պատկերացնում մի մարզչի, որն այսօր Հենրիխ Մխիթարյանին չի հրավիրի հավաքական: Ես կարծում եմ՝ դա ուղղակի էմոցիոնալ հայտարարություն էր: Ես շատ հարգում եւ սիրում եմ Մարինա Թաշչյանին, բայց նման բան, իհարկե, գոյություն չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031