Դեկտեմբերի 23-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-գրասենյակում կայացավ ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը, որի երկրորդ մասում ընտրվեցին ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները։ Ձայների մեծամասնությամբ ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։
ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամներն են՝ Հասմիկ Ղարիբյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Պողոս Գալստյանը, Աննա Թադևոսյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Ղազազյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը, Բագրատ Նավոյանը, Արթուր Սահակյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Շահգելդյանը և Ալբերտ Սարգսյանը։ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Նիկողոսյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա