2019 թվականի հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8* զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
*Մամուլին հայտնի է եղել դեպքերից երեքի մասին, պաշտպանության նախարարությունը որոշ կատեգորիայի կորուստներ (ավտովթարներ, առողջական խնդիրներ են) համարում է «ծառայության հետ չկապված» և չի հայտարարում դրանց մասին
Մարտական կորուստներ
Հոկտեմբերի 3-ին, Տավուշում հակառակորդի կրակից զոհվել է Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։
Կարդացեք նաև
Ոչ մարտական կորուստներ
Հոկտեմբերի 1–ին «թոքերի քաղցկեղից» մահացել է պայմանագրային Գուրգեն Մարկոսյանը։
Հոկտեմբերի 2–ին «կրծքագեղձի քաղցկեղից» մահացել է ենթասպա Կարինե Բադունցը։
Նոյեմբերի 2–ին սպա Կարեն Հակոբյանը վթարվել է իր վարած ավտոմեքենայով, հիվանդանոցում մահացել։
Նոյեմբերի 4–ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացել է ժամկետային Էրիկ Արարատի Հարությունյանը։
Նոյեմբերի 20–ին իր վարած մեքենայով վթարվել և տեղում մահացել է պայմանագրային Արամ Գրիգորյանը։
Նոյեմբերի 26–ին ուսումնական կենտրոնի հարակից անտառում հայտնաբերվել է ժամկետային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ կախված վիճակում։
Նոյեմբերի 30-ին առողջական խնդրի պատճառով մահացել է պայմանագրային Արամայիս Անթանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: