Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների նկատմամբ: Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ըստ այդ տեղեկատվության՝ ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանը ռուսական կործանիչներով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց Սու-300ՍՄ 4 կործանիչներ: Այնուամենայնիվ, թերթի աղբյուրները չեն բացառում, որ բանակցությունները կարող են շատ երկար ընթանալ, քանի որ Բաքուն մի շարք պայմաններ է առաջ քաշել: Որպես այլընտրանք՝ Ադրբեջանը կարող է դիտարկել նաև չին-պակիստանյան JF-17 կործանիչները, որոնք մշակված են Ռուսաստանի հետ գործակցությամբ, բայց շատ ավելի մատչելի են:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում նոր հնարավոր գործարքի մասին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ