Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգելա Մերկելը, լինելով վարչապետ, իր արտաքին տեսքի և անձնական կյանքի վրա պետական միջոց չի ծախսում». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 23,2019 20:40

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով Հայաստանի գործող իշխանությունը քայքայում է արժեհամակարգային մատրիցան՝ ներմուծելով «ճշտի և սխալի», բարոյականի և անբարոյականի նոր ալգորիթմ, որը քայքայում է բոլոր այն սոցիալական կապերը, որոնք եղել են ՀՀ-ում: Այս մասին իր գնահատականներն Արմեն Աշոտյանը հնչեցրեց այսօր, «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ: Նրա կարծիքով, հայաստանյան իշխանությունները նաեւ փորձում են վիժեցնել արտախորհրդարանական միտքը`հանրային քննարկումներին չմասնակցելով:

Խոսելով գալիք տարի Հայաստանին սպասվող մարտահրավերների մասին, Արմեն Աշոտյանը հեգնեց. «Վանգա է պետք լինել՝ կանխատեսելու, թե ինչ է լինելու 2020-ին. առավոտն արթնանում ենք մի օրակարգով եւ չգիտենք, թե հետո օրն ինչպես է մթնելու: Չգիտենք, թե ինչ նոր սկանդալ է ի հայտ գալու՝ իրենց նոր ծախսերի հետ կապված: 2020-ը կանխատեսելը դժվար է, որովհետև այս իշխանությունները ծանրության կենտրոնով շեղված գնդակ են: Եթե 2018-ին կարող էինք արձանագրել, որ իշխանությունն ուներ հանրային աջակցություն, ապա 2019-ին արագընթաց քայքայման տարի էր, իսկ 2020թ. լինելու է իշխանությունների ունեցած հանրային աջակցության պատրանքը պահպանելու տարի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խարսխված է բացառապես մի բանի վրա՝ կամ հանրային աջակցություն, ինչպես կար 2018-ին, կամ հանրային աջակցության պատրանք, ինչպես կա 2019-ի վերջին և կլինի 2020-ին: Նա շատ լավ հասկանում է՝ ներսի և դրսի լուրջ քաղաքական դերակատարները շատ ավելի վճռական կլինեն, եթե չուտեն այն «կտերը», թե ինքը վայելում է հասարակության մի զգալի հատվածի աջակցությունը: Ես չեմ հավատում ՀՀ-ում այս ընթացքում իրականացված ոչ մի սոցհարցման, ոչ թե որ չեմ հավատում իրականացնողներին, այլ չեմ հավատում հասարակության կարծիքի ուսումնասիրությանն այն հասարակությունում, որտեղ սոցհարցումներին մասնակցելու հրաժարվողների թիվն ավելի մեծ է, քան մասնակիցներինը»:

Ըստ նրա, Հայաստանի այսօրվա իշխանական ռեժիմը դառնում է առավել ավտորիտար, ինչպես Չավեսինն էր, Մորալեսինը, բայց, մյուս կողմից էլ իշխանությունները հենարան են ընտրում սոցիալապես անապահով և կրթական ցածր ցենզ ունեցող խավին. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի լատինաամերիկյան պոպուլիզմ»:

Իշխանության հայտարարած հակակոռուպցիոն պայքարը, ըստ Արմեն Աշոտյանի, իշխանության`կոռուպցիայի մասնակցության համեմատականով է սահմանափակվում. «Աշխատավարձի գաղտնի կրկնապատկումներ, միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումներ, կամազների գործ, 3-4 նիկոլականի հետ կապված կոռուպցիոն սկանդալով քրեական գործ, խոսում է հենց սրա մասին… Երբ մեր վարչապետի տիկինը հաստատեց՝ այո, պետական բյուջեից մոտ 40.000 դոլար ծախսել է իր արտաքին տեսքի համար, ինձ հետաքրքրեց՝ Մերկելի ամուսինն իր արտաքին տեսքի վրա պետական բյուջեից միջոցներ ծախսո՞ւմ է, և որքա՞ն: Պարզվեց, որ անգամ Անգելա Մերկելը, լինելով վարչապետ, իր արտաքին տեսքի և անձնական կյանքի վրա պետական միջոց չի ծախսում: Հիմա ինքը կոռումպացվա՞ծ է, դրա համա՞ր դրա կարիքը չունի»:

Արդյունքում, Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ Հայաստանին, 2020-ին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031