Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը խռովել էր Վազգեն Մանուկյանից. ես չեմ ընդունում նման հարաբերությունները. Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 23,2019 20:20

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ Ստեփան Սաֆարյանի նշանակումը վերջին փորձն է լինելու, վերջին շանսն է Հանրային խորհրդի համար, ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Սամվել Խուդոյանը բնական համարեց, որ իշխանությունները ցանկանում են՝ Հանրային խորհրդում լինեն իրենց մարդիկ. «Հանրային խորհրդի իմաստն ու նպատակն այն է, որ հանրության խնդիրները վեր հանի իշխանության առաջ և առաջարկի որոշակի լուծումներ. «Բայց եթե այնպիսի Հանրային խորհուրդ պիտի լինի, որ ծափ տա, թե ամեն ինչ լավ է, նման Հանրային խորհուրդը արջի ծառայություն կմատուցի, կբթացնի իշխանությանը: Քննադատական մտածողություն ունեցող մարդ պիտի լինի: Այդ ի՞նչ լեզու է, արտահայտությունները պետական գործչի, երկրի ղեկավարի: Շատ հարցերով շատ շնորհակալ ենք, բայց…եթե կապենք այս ամենը Հանրային խորհրդի հետ, եթե տեսնենք, որ իսկապես նման Հանրային խորհուրդ է, որ միայն լավն է տեսնելու, դա ավելորդ և անիմաստ ծախս կլինի: Մյուս կողմից, իշխանության գործունեությունն էլ պիտի խրախուսվի, եթե արժանի է, հակառակ դեպքում մարդիկ անընդհատ կմտածեն, որ վատն են և կսկսեն ինքնագնահատականը գցել ու կսկսեն դառնալ այն տեսության համապատասխան, որ իրենց վերագրում են»:

Թեման ամփոփելով՝ հոգեբանն ասաց. «Սա վերջին շանսն է Հանրային խորհուրդը պահելու կամ չպահելու»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ հաստատեց՝ ԱՄՆ-ում չկա նման խորհուրդ, բայց նրանց հետ համեմատվելու համար նախ մեզ պետք է մի հարյուր տարի ճանապարհ անցնել, քանի որ փորձագիտական ինստիտուտները ԱՄՆ-ում խիստ զարգացած են և ժամանակակից կառավարման մոդելը միայն հիմնվում է փորձագիտական հաստատությունների եզրակացությունների վրա: Անդրադառնալով եվրոպական երկրների փորձին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նրանք ունեն այդ խորհուրդները, և ՀՀ-ն հետևել է այդ օրինակին.

«Այնտեղ քաղաքացիական հասարակության կարծիքն ու մոտեցումն այնպես է ինտեգրված կառավարման համակարգի մեջ, որ գնում ես Եվրոպա, չես հասկանում՝ մասնակցո՞ւմ է քաղհասարակությունը երկրի կառավարմանը, թե՝ ոչ: Խնդիրը, որ դրվել է Հանրային խորհրդի առաջ  բավականին բարձր ու պատասխանատու է: Այնտեղ ընդգրկված մասնագետները համապատասխանում են իրենց առջև դրված խնդիրներին: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքային ռեժիմի մեջ չեն մտել: Վարչապետը խռովել էր Վազգեն Մանուկյանից. ես չեմ ընդունում նման հարաբերությունները: Պետական այրի և Հանրային խորհրդի միջև չկար շփումը՝ զանգերին չպատասխանելը և այլն: Այդ աշխատանքային ռեժիմը նոր նշանակումով վերականգնվել է, բայց վտանգն այն է, որ դա կրելու է իմիտացիոն բնույթ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031