Լրահոս
Օրվա լրահոսը

21 ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. Պապիկյան

Դեկտեմբեր 23,2019 19:44

Այս տարի դադարեցվել է 21 ընդերքօգտագործման իրավունք: Այսօր այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ 2019 թվականին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպության, ինչի արդյունքում  շուրջ 501 միլիոն դրամ ապառք  է վճարվել ՀՀ բյուջե:

«Մեր նախարարության կողմից  Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու եւ այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո, միեւնույն ժամանակ դա այն կարեւոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար»:

Ըստ նախարարի, ընդերքօգտագործողները խոշոր հարկատուների ցանկում առաջնային տեղերում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031