«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության արտահերթ ժողովը փակ քվեարկությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին:
Հաշվիչ հանձնաժողովը ամփոփելով քվեարկության արդյունքները՝ արձանագրեց, որ Արմեն Մելիքբեկյանին ձայն տվել է 13 պատվիրակ, նրա մրցակից, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ թեկնածու Թովմաս Գրիգորյանին՝ 7 պատվիրակ:
Երեք քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Դրանցից երկուսը սխալ քվեարկության արդյունք էին, երրորդը՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանի կողմից որևէ մեկին չքվեարկելու արդյունք։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև