2020թ.-ին նախատեսվում է Հայաստանում կառուցել 2 դիակիզարան: Այս մասին հայտնել է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը: Նրա խոսքով, ներդրողները ուսումնասիրել են հարցը, եւ հանգել նրան, որ կա նման պահանջարկ:
Այս հեռանկարին մեր համաքաղաքացիները միանշանակ չեն վերաբերվում: «Ես կողմ եմ, դրան էլ կսովորենք»,-մեզ հետ զրույցում ասաց մի տղամարդ:
«Քո հարազատի դին այրված տան ձեռքդ, ավելի ծանր ապրումներ կունենաս, քան եթե հուղարկավորությունից հետո գերեզման այցելես»,-նշեց մի կին:
Մանրամասները` հարցախույզում:
Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ