«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ 19-րդ արտահերթ ժողովի ընթացքում ֆեդերացիայի շենքի առջեւ միջադեպ եղավ, ինչը արագ հարթվեց: ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից կասեցված անդամներին անվտանգության աշխատակիցները չէին թողնում մուտք գործել շենք, քանի որ արտահերթ ժողովը քվեարկությամբ հաստատել էր նրանց անդամության կասեցումը:
Ժողովի առաջին մասում մասնակից պատվիրակները քվեարկել էին «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ ՓԲԸ, «Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ և «Արնար» հիմնադրամ կազմակերպությունների անդամությունը կասեցնելու օգտին: Որոշումն քվեարկության պահից անմիջապես հետո մտավ ուժի մեջ։
Ինչպես Aravot.am-ին լրացուցիչ պարզաբանեցին, շենք մուտք գործել կթույլատրվեր նրանց, ում անդամությունը կասեցնելը ժողովը չէր հաստատի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ