Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարկանիշն ու իշխանություն կոչվածը միշտ չէ ձեռքին լինում. մեզ էլ էր թվում՝ երկար կարող ենք մնալ իշխանության». Արամ Մանուկյանը՝ իշխանություններին

Դեկտեմբեր 23,2019 15:19
Aram manukyan

«Հեղափոխության սկզբում ռուսական իշխանությունները բարեհոգի չէին փոփոխությունների նկատմամբ, բայց տարվա վերջին այդ հարաբերություններում տաքացում մի փոքր նկատվեց»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը փաստեց, որ անցյալ տարվա ընթացքում չորս քաղբանտարկյալ ամբողջությամբ արդարացվել են, ինչը քիչ է, բայց տեղաշարժ կա:

Որպես մեծագույն թերություն` Արամ Մանուկյանը համարեց գործընթացների դանդաղկոտությունը և մանրամասնեց. «Որքան հեռանում ենք հեղափոխությունից, այնքան մեծանում է անվճռականությունը բարեփոխումներն արագ անցկացնելու համար: Դա ավելի շատ վերաբերում է դատաիրավական ռեֆորմին և հատկապես ՍԴ ռեֆորմին: Մեզ համար քննադատելի է իշխանությունների վերաբերմունքն անցած պատմությանը՝ 1988-ից սկսած՝ ազգային ազատագրական շարժմանը, անկախական շարժմանը և հաճախ նույնիսկ սրբագրումներն իշխանության կողմից մեզ համար ընդունելի չեն: Մեզ դուր չի գալիս իշխանության՝ գործընթացների մատուցման եսակենտրոնությունը, որտեղ գերիշխում է «եսը», «մենքը», «աննախադեպը»: Իշխանությունը պետք է լինի համեստ, ոչ թե ինքն իրեն գնահատի, այլ՝ հասարակությունը, փորձագետները, քաղաքական ուժերը գնահատեն: Հաճախ ենք լսում՝ միայն մենք, այս իշխանությունը, երկու օր առաջ նույնիսկ խորհրդարանում լսեցի՝ ամենաազգային կառավարությունը»:

Ամփոփելով թեման՝ Արամ Մանուկյանն իշխանություններին զգուշացրեց՝ ռեյտինգն ու իշխանություն կոչվածը միշտ չէ ձեռքին լինում ու հայտարարեց. «Մենք տեսել ենք. մեզ էլ թվում էր, թե երկար կարող ենք մնալ իշխանության: Գալիս է մի պահ, երբ անկախ քեզնից կորցնում ես իշխանությունը և պարտավոր ես արագ հիմնական բարեփոխումներն անել, խնդիրները լուծել արագացված տեմպերով: Միշտ պետք է մտածել, որ վաղը կարող է դու չլինես իշխանության, ուստի արագ գործիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031