ՀՖՖ գրասենյակում մեկնարկել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ 19-րդ արտահերթ ժողովը:
Մինչ ժողովը սկսվելը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարեց, որ ՀՖՖ նախկին գործադիր կոմիտեն դեկտեմբերի 21-ին ամբողջ կազմով հրաժարական է տվել, որը ուժի մեջ կմտնի նոր գործադիր կոմիտեի ընտրությունից հետո:
«Այս իրադրությունը հաշվի առնելով՝ ես ինքս հրաժարվում եմ վարել նիստը, եւ նիստը ամբողջությամբ կվարի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը»,-հայտարարեց Ա. Նիկողոսյանը, ինչից հետո ժողովի մասնակիցներից մի քանիսը անհամաձայնություն հայտնեցին վարման կարգի եւ ժողովի ընթացակարգի վերաբերյալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ