Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասների հանդեպ կամ նրանց կողմից գործած հանցագործություններից պաշտպանության միակ ճանապարհը երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանությունն է. Լենա Նազարյան

Դեկտեմբեր 23,2019 13:44

Երկու ամիս առաջ անչափահաս եղբայրների կողմից Երևանում ոստիկանի սպանության դեպքից հետո, հայտնի դարձավ նաև նրանց ընտանիքի պատմությունը: Պարզվեց՝ ընտանիքում կա ևս երկու անչափահաս. տեսանյութում երևում է, որ 9 տարեկան Նորայրը և 12 տարեկան Գոհարն ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, չեն հաճախում դպրոց և իրենց ուժերից վեր տնային աշխատանք են կատարում:

Երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանության հարցում պետական մարմնի ձեռնարկած քայլերի մասին տեղեկանալու համար, դիմել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կարծում եմ բոլորի համար է կարևոր իմանալ, որ այժմ երեխաների խնամքն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոնում» (ՀՕՖ) և նրանք հաճախում են դպրոց:

Անչափահասների հանդեպ կամ նրանց կողմից գործած հանցագործություններից պաշտպանության միակ ճանապարհը՝ երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանությունն է:

Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031