«Թեեւ պաշտոնական Երեւանը շեշտում է բանակցություններին Արցախի մասնակցության մասին, բայց վերջին՝ Բրատիսլավայում կայացած հանդիպումից առաջ, նույն վարչապետն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ հարցի կարգավորման գծով մոտեցումների ոչ մի տարբերություն չկա, դրանք 100 տոկոսով նույնական են։ Դա հայտարարել այնպիսի հանդիպումից առաջ, որտեղ պետք է բարձրացվեր Արցախի մասնակցության հարցը, անհասկանալի է, որովհետեւ եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ Արցախը պետք է մասնակցի»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Բանակցային գործընթացը եւ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ բանախոսի, մինչ այս պահը բանակցությունների տրամաբանությունը եղել է այն, որ փաթեթային լուծումը կարող է լինել փուլերով։ Մյուս կողմից, հարցի կարգավորման ռազմավարություն չունենալը, ինչը այսօր առկա է, մեզ կարող է գցել վտանգի մեջ։ «Կարծում եմ, առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր, որովհետեւ Ադրբեջանը պատրաստություն է տեսել։ Պատերազմն անխուսափելի է»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ