Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դեկտեմբեր 23,2019 13:37

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ»,- այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Բանակցային գործընթացը եւ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ, ասաց կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բանախոսի գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայացքը բացառապես ներքին խնդիրներին է ուղղված: Արտաքին ռիսկերի գնահատման մեխանիզմներ նա չունի, չկան այդ մարդիկ, եւ, առհասարակ, այդ օրակարգը ՀՀ առջև դրված չէ. «Չկան այդ ռիսկերին դիմակայելու տրամադրվածությունն ու ցանկությունը, անգամ գիտակցումը չկա, որ դրան պետք է պատրաստվել: Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին: Հանրությունը պիտի դա իմանա ու նախապատրաստվի դրան»:

Նրա գնահատմամբ, Հայաստանում դեռ  կա հանրության բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի ու հավատում է`քանի որ մենք ժողովրդավար պետություն ենք, Ադրբեջանը երբեք չի փորձելու հարձակվել Արցախի վրա, իսկ արցախյան հակամարտությունն էլ լուծվելու է այնպես, ինչպես թելադրում կամ պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, ըստ նրա, Ադրբեջանի վերջին մեկուկես տարվա գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս պատրաստվել է պատերազմի, հասել է նրան, որ վերացրել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները`դրանք փոխարինելով «վերելակային  կարճ, ոտքի վրա ձեռք բերված պարտավորություններով». «Բանակցային գործընթացում միջնորդներն ու Ադրբեջանը խոսում են մեկ լեզվով, իսկ ՀՀ իշխանություններն այդ համագործակցության շրջանակներից դուրս է հայտնվել: Ըստ էության, մեր պետական դիրքորոշումը միջազգային հանրությանը հակադրվում է: Դրան հասնելու համար Ադրբեջանին մեծ ջանքեր պետք չեն եղել: Ադրբեջանն օգտվել է նրանից, որ ՀՀ նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031