Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում հիմնադրվել է նոր կուսակցություն

Դեկտեմբեր 23,2019 13:10

Շաբաթ երեկոյան Ստեփանակերտի «Էլեգանտ» սրահում կայացել է «Արցախի հեղափոխական կուսակցության» հիմնադիր համագումարը: Ինչպես նշել է կուսակցության նորընտիր նախագահ Արթուր Օսիպյանը (որը Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս է և հայտնի է իշխանությունների հասցեին հնչեցրած ծայրահեղ քննադատությամբ), այս քաղաքական ուժը պահպանողական տիպի ձախ կենտրոնամետ ուժ է, ըստ որի քրիստոնեական նորմերը, հազարամյա ավանդույթները և մշակույթը հանդիսանում են այն միակ հուսալի հիմքը, որի վրա միայն կարող է բարգավաճել հայ հասարակությունը:

-Այնպիսի կարևորագույն պետական ինստիտուտների վերականգնման և ամրապնդման համար, ինչպիսիք են զինված ուժերը, կրթությունը և մշակույթը, անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ: Իմաստ չկա խոսել բարեփոխումների մասին և կազմել ծրագրեր, երբ հայտնի չէ, թե ինչ միջոցներով ենք իրականացնելու այդ ամենը: Դրա համար կուսակցությունը գտնում է, որ հասարակության առողջացման գործընթացն ու ամուր, ժողովրդավարական և իրավական պետության կերտումը պետք է սկսել հենց արմատական տնտեսական բարեփոխումներից, որոնց նպատակն է իրավական` անցնցում ու սահուն անցումը տնտեսության հիբրիդային մոդելին: Այլ խոսքով, տնտեսական հեղափոխությունը կայանում է խոշոր կապիտալի և ռազմավարական ռեսուրսների ազգայնացման մեջ: Իսկ դրանք, ինչպես ամրագրված է Արցախի Հանրապետության սահմանադրության մեջ, պատկանում են ժողովրդին,-նշել է Ա. Օսիպյանը:

Հիմնադիր համագումարը հաստատել է կուսակցության կանոնադրությունն ու ընդունել ծրագիրը, իրականացրել ղեկավար և վերահսկիչ մարմինների ընտրություն:

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031